Նորություններ

Ռենե Ֆազել․ «Ի՞նչու չստեղծել ԿՀԼ թիմ Հայաստանում»

Միջազգային տափօղակով հոկեյի ֆեդերացիայի (IIHF) պատվավոր նախագահ Ռենե Ֆազելը խոսել է Հայաստանի հավաքականի խաղացողների մակարդակը բարձրացնելու հնարավոր ուղիների մասին։

«Երկիրը արժանապատվորեն ներկայացնելու իրական ճանապարհը՝ գտնել ձև, թե ինչպես ներգրավել հոկեյիստների Հյուսիսային Ամերիկայից և Ռուսաստանից։ Այդ դեպքում դուք իսկապես կունենաք շատ-շատ ուժեղ թիմ։ IIHF-ի կանոնակարգը դա թույլ է տալիս, այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է։ Եթե ստեղծեք պրոֆեսիոնալ լիգա՝ ինչու ոչ։ Գիտեմ, որ Ռուսաստանում գործում է Կոնտինենտալ հոկեյի լիգա (ԿՀԼ)։ Ինչո՞ւ չստեղծել ԿՀԼ թիմ հենց Հայաստանում։

Դուք կունենաք ԿՀԼ թիմ Հայաստանում, որտեղ խաղալու են սփյուռքից ժամանած հայ հոկեյիստներ։ Նրանք կմնան այստեղ երկու տարի և դրանից հետո կկարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը՝ որպես Հայաստանի հավաքականի անդամ։ Նմանատիպ քայլ էր արել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը․ «Կունլուն Ռեդ Սթար» ակումբը մասնակցում է ԿՀԼ-ին։

Օլիմպիական խաղերի ժամանակ Չինաստանը անձնագրեր էր տալիս իր հոկեյիստներին — գուցե հիշում եք, դա բավականին վիճահարույց թեմա էր։ Չինաստանը խնդիր ունի․ նրանք թույլ չեն տալիս երկքաղաքացիություն։

Իսկ Հայաստանում, որքան գիտեմ, երկքաղաքացիությունը թույլատրելի է, այնպես չէ՞։ Ուրեմն ձեր համար դա կլիներ շատ ավելի հեշտ»։