Նորություններ

Հայաստանի հավաքականը չոր հաշվով հաղթեց Իրանին

Հոկեյի աշխարհի առաջնության չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 8:0 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին։

Հայաստանի կազմում դուբլով աչքի ընկան Արտյոմ Կուզնեցովը և Սերգեյ Խուդյակովը։ Գոլեր հեղինակեցին նաև Մաքսիմ Կուզնեցովը, Վալենտին Կովալենկոն, Տիգրան Մանուկյանը և Արսեն Ասատրյանը։

Դարպասապահ Արտյոմ Պուտուլյանը խաղը սկսեց առաջին րոպեներից և 40 րոպեի ընթացքում հետ մղեց բոլոր 12 հարվածները։ Երրորդ խաղափուլում դարպաս մտավ Դմիտրի Մազանկոն, ով կանգնեցրեց 9 հարված։

Հաջորդ խաղը լինելու է Հայաստանի վերջին հանդիպումը այս առաջնությունում։ Մեր թիմը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի հավաքականի հետ։ Խաղի սկիզբը՝ ժամը 17։00։