Նորություններ

Սեյրան Սաղաթելյան. «Երկրպագուները մեզ օգնում են գոլ խփել»

Հայաստանի հավաքականի հարձակվող Սեյրան Սաղաթելյանը կիսվել է իր տպավորություններով աշխարհի առաջնության չորրորդ խաղից՝ Իրանի դեմ (8։0)։

— Այսպիսի պարտությունից հետո դժվար էր հավաքվել, բայց մենք կատարեցինք մարզչի հանձնարարականները, փորձում էինք խաղալ մեր խաղը և որքան հնարավոր է՝ ավելի շատ ժամանակ անցկացնել մրցակցի գոտում։

— Դու այսօր բազմաթիվ պահեր ունեցար գոլ խփելու համար։ Ինչո՞ւ գոնե մեկը չստացվեց։
— Ես էլ հենց քեզ եմ ուզում հարցնել (ծիծաղում է)։ Ինչ-որ բան չէր ստացվում։ Կփորձեմ լավ տրամադրվել հաջորդ խաղին, փորձել գոլ խփել ու օգուտ տալ թիմին։ Իմ կարծիքով՝ մեզ գոլ չլինելու լավ աշխատանք կատարեցի սահադաշտում։

— Ինչպե՞ս է ընդհանուր տրամադրությունը թիմում։ Նախորդ երկու խաղերը բավականին ծանր էին, նաև էմոցիոնալ առումով։
— Իրոք դժվար էր։ Երեկվա գիշերը ծանր էր, բայց հաղթահարեցինք։ Մեր դարպասապահները պարզապես հիանալի հանդես եկան՝ Արտյոմն ու Դիման չթողեցին տափօղակ անցնի։ Նրանք շատ մեծ գործ արեցին։ Մենք արդեն ամբողջությամբ սթափվել ենք և լիովին պատրաստ կլինենք հաջորդ խաղին։

— Պատմիր ընդհանուր տպավորություններդ առաջնությունից։ Սա քո առաջին մրցաշարն է նման մակարդակով։ Ի՞նչ է քեզ համար՝ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալը։
— Ինձ համար սա մեծ պատիվ է՝ ներկայացնել իմ երկիրը՝ Հայաստանը։ Զգացմունքները շատ են, ու շատ ուրախ եմ, որ իմ առաջին աշխարհի առաջնությունը հենց Հայաստանում է։ Մեր երկրպագուները պայթեցնում են տրիբունաները՝ նրանք օգնում են մեզ խաղալ, գոլեր խփել և նույնիսկ ծանր պարտությունից հետո նորից ոտքի կանգնել։ Մենք ամեն ինչ կանենք մեր երկրպագուների և մեր երկրի համար։