Նորություններ

Հայաստանը բուլիտներով հաղթեց Ուզբեկստանին

Հոկեյի աշխարհի առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը բուլիտներով (3:2) հաղթեց Ուզբեկստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականի կազմում հիմնական ժամանակում գոլերի հեղինակ դարձան Սերգեյ Խուդյակովը և Մաքսիմ Կուզնեցովը։ Ուզբեկստանի հավաքականից աչքի ընկան Ժավոհիր Ռասուլովը և Պավել Սինյաևսկին։ Բուլիտների սերիայում հաղթական հարվածը կատարեց Մաքսիմ Կուզնեցովը։

Հայաստանի դարպասում խաղաց Արտյոմ Պուտուլյանը։ Նա հիմնական ժամանակում և օվերթայմում կատարեց 57 սեյվ, ինչպես նաև կանգնեցրեց չորս բուլիտ։

Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի ապրիլի 16-ին Քուվեյթի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20: 00-ին: