Միջազգային տափօղակով հոկեյի ֆեդերացիայի (IIHF) պատվավոր նախագահ Ռենե Ֆազելը պատասխանել է հարցին՝ կապված Հայաստանում հոկեյի հետագա զարգացման հնարավորությունների հետ՝ հաշվի առնելով Երևանում ընթացող աշխարհի առաջնությունը (Դիվիզիոն IV)։ Նա նաև նշել է, թե որքան սառցադաշտ է անհրաժեշտ Հայաստանում հոկեյի զարգացման համար։
«Այո, կարծում եմ՝ առանց կառավարության աջակցության հոկեյը Հայաստանում չի կարող գոյատևել։ Իրականում սա պետք է լինի Ազգային օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության համատեղ առաքելությունը՝ կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք կարևոր են երկրի երիտասարդության համար։
Ինչպես արդեն ասել եմ, այստեղ ուժեղ են ծանրամարտը, ըմբշամարտը, նույնիսկ շախմատը։ Ձեր շախմատիստները կարծես թե շատ լավն են։ Ի՞նչ անել։ Ֆուտբոլը առաջին սպորտաձևն է, երևի ամենուր։ Այն հեշտ է կազմակերպել, շատ սիրված է։ Ամեն ինչ կախված է կառավարության որոշումներից՝ ինչի վրա են ուզում կենտրոնանալ և ինչի մեջ են պատրաստ ներդրումներ անել։
Բայց չպետք է մոռանալ՝ և ես փորձում եմ դա բացատրել նաև հոկեյի մարդկանց․ երբ կառուցվում է սառցադահլիճ, այնտեղ կարելի է զբաղվել ոչ միայն հոկեյով, այլ նաև քերլինգով, շորտ-տրեկով, գեղասահքով։ Դա և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար է։ Այսինքն՝ սառցադահլիճ կառուցելը նշանակում է ներդրում անել ոչ միայն հոկեյում, այլ նաև այլ օլիմպիական ձմեռային մարզաձևերում։
Քերլինգն անգամ կարելի է համարել մտավոր սպորտաձև։ Ես հաճախ ասում եմ՝ քերլինգը շախմատ է սառույցի վրա։ Այն այդքան էլ թանկ չէ։ Թանկ են միայն քարերը, բայց ես գիտեմ, որ Քերլինգի միջազգային ֆեդերացիան պատրաստ է քարեր տրամադրել մարզումների համար։ Պետք է հնարամտություն ու տեխնիկա։ Ինչու ոչ։ Ես չգիտեմ՝ ունե՞ք Հայաստանում քերլինգի հավաքական։ Չկա՞։ Չկա։ Ուրեմն՝ չունեք։
Երբ կառուցվում է սառցադահլիճ, դա ռազմավարություն է նման երկրների համար՝ ինչպես Հայաստանն ու Ուզբեկստանը, որտեղ հոկեյի զարգացումը դժվար է։ Դահլիճը ստեղծվում է ոչ միայն հոկեյի, այլ նաև այլ սառցե սպորտաձևերի համար։
Երևանում կա մոտ երկու միլիոն բնակիչ։ Շվեյցարիայում ութ միլիոնի համար մենք ունենք ավելի քան 200 սառցադահլիճ։ Դրա համար էլ Շվեյցարիայում հոկեյը և քերլինգը լավ մակարդակի վրա են։ Նույնը վերաբերում է նաև գեղասահքին։
Եվ պետք չէ մեծ դահլիճներ կառուցել։ Բավական է ստանդարտ սառցադաշտ։ Կասեմ՝ Հայաստանում պետք է կառուցել առնվազն 10-12 դահլիճ»։