Նորություններ

Հայաստանի հավաքականը պարտվեց Քուվեյթին օվերթայմում՝ առաջնությունում կրելով առաջին պարտությունը

2025-04-18 01:19
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 4։5 հաշվով զիջեց Քուվեյթին՝ լրացուցիչ ժամանակում։

Հայաստանի կազմում դուբլով աչքի ընկավ Տիգրան Մանուկյանը, մեկական գոլի հեղինակ դարձան Արտյոմ Կուզնեցովը և Իգոր Կրիվիխը։

Դարպասապահ Արտյոմ Պուտուլյանը խաղաց ամբողջ հանդիպումը՝ հիմնական ժամանակում և օվերթայմում հետ մղելով 22 հարվածից 17-ը։

Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի Իրանի դեմ՝ ապրիլի 17-ին, ժամը 20:00։